Բազում ու զանազան են գայթակղության քարերը (հմմ. Ա Պետր. Բ 8), որոնց բախվելով մեր խեղճ հոտի միամիտ գառները գլորվում են կորստյան անդունդը, այդ պատճառով բոլոր քարերը միասին բարձրացնելուն զորությունս չբավականացրեց։ Եվ, ուրեմն, որոշեցի բարձրացնել գայթակղության միայն մի քար՝ հուսալով, որ կգտնվեն այլ քրիստոսասեր մարդիկ, որոնք կբարձրացնեն նաև մյուս քարերը։ Իսկ այդ բոլոր քարերի միջից ընտրեցի ես մեծագույն քարը, որն ամենից վնասակարն է Քրիստոսի բանավոր հոտի համար, և այդ քարն է Ընդհանրական Եկեղեցու ճշմարիտ նշանակության չիմացությունը։

Գևորգ Մխլայիմ Օղլու Կոստանդնուպոլսեցի (1681/85–1758), «Խաղաղարար մեկնութիւն եկեղեցւոյ»

ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ

«Իսկ ի՞նչ է ճշմարտությունը»,-հնչում է Պիղատոսի հարցը։ «Ես եմ ճշմարտությունն ու Կյանքը»,-բացվում ու ինքնաբացահայտվում է Ճշմարտությունը։ Քրիստոս-Լոգոսը՝ Բանն Աստծո, հարց է ու պատասխան՝ ուղղված աշխարհին, այն երկխոսություն է՝ Ինքն իր մեջ ու մեզ հետ, Ճշմարտությունն է, որում է՛ Կյանքը, որ բացվում է բոլոր դարերի կասկածից ծնված հարցերի հարցում. «Ի՞նչ է ճշմարտությունը»։

Կարդալ ավելին…

Հարի՞ր է արդյոք նզովքն Աստծուն, Որը Սեր է։ Կարո՞ղ է Սերը նզովել։ Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում Աստված բազմիցս նզովում է և սպառնում։ Արդյոք նզովելը միայն Աստծո՞ մենաշնորհն է, թե՞ նման իրավունք տրված է նաև Եկեղեցուն։ Կարո՞ղ է արդյոք Եկեղեցին նզովել։ Միանշանակ՝ այո՛։ Ընդհանրական Եկեղեցու դավանանքը ձևավորվել և կայացել է հենց հերետիկոսական ուսմունքներին հակադրվելու և դրանք նզովելու ճանապարհով։ Առաջին Տիեզերաժողովների սահմանած դավանանքը, որպես կանոն, ավարտվում և ընդհանրացվում էր մի շարք նզովքներով։ Պատարագի ժամանակ արտասանվող Նիկեայի «Հավատո հանգանակ»-ը ևս ավարտում ենք նզովքով՝ «իսկ որք ասեն, թէ է՛ր երբեմն որ չէր…»։

Կարդալ ավելին…

Սույն աշխատանքում ես դիտարկում եմ մարդուն իրադարձությունների աշխարհում։ Թատերական ներկայացումները, պերֆորմանսներն, ինստալյացիաներն՝ այս ամենը, վերափոխելով մեզ մասնակցի, ներգրավում են գործողության մեջ, ինչի արդյունքում ստանում ենք որոշակի մարդկային, մշակութային և հոգևոր փորձ։ Ես ընկալում եմ աշխարհիկ աշխարհը (իրադարձությունների աշխարհ) և Պատարագի աշխարհը (Իրադարձության աշխարհ) որպես հարազատ, սակայն բաժանված և առանձնացած եղբայրների։ Կարո՞ղ են վերամիավորվել Հովսեփը և իր եղբայրները մարդկային փորձում՝ մեկ ընդհանուր աշխարհում։ Կարծում եմ՝ հնարավոր է այս երկու աշխարհների միացումը անհատի կյանքում։ Բայց արդյոք հնարավո՞ր է մերձեցում իրադարձությունների և Իրադարձության միջև։ Սա բաց և խնդրահարույց հարց է, թեպետև, մարդկային աշխարհն իր ակունքում չգիտեր մշակույթի և կրոնի բաժանում։

Կարդալ ավելին…

2016 թվականի հունիսի 19-26-ը Կրետեում տեղի ունեցած Ուղղափառ Եկեղեցու Սուրբ և Մեծ Ժողովը (The Holy and Great Council of the Orthodox Church) ընդունեց փաստաթուղթ «Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում» (“The Mission of the Orthodox Church in Today’s world”) վերնագրով։

Կարդալ ավելին․․․

Մաս Բ

Երբ հարձակվում են միջին դարերի քրիստոնեական հավատքի վրա՝ նսեմացնելով այն ինկվիզիցիայի խարույկներով, խղճի հանդեպ բռնությամբ, մոլեռանդությամբ, անհանդուրժողականությամբ ու մարդու հանդեպ դաժան վերաբերմունքով, ապա հարցն ինքնին սխալ են դնում և պարզապես բավարար չափով չեն գիտակցում՝ ինչից են խոսում։ Միջնադարյան քրիստոնեության վրա հարձակումը, անկասկած` հիմնավորված փաստերով, չնայած երբեմն՝ չափազանցված, ամենևին էլ քրիստոնեության վրա հարձակում չէ, այլ հարձակում է միջնադարյան մարդկանց՝ քրիստոնյաների վրա։ Արդյունքում՝ մարդիկ իրենք իրենց վրա են հարձակվում։

Կարդալ ավելին…

Theme: Overlay by Kaira