ԹեոԼաբ

Կրոնափոխությունների պատմությունից

Կրոնափոխության երևույթին կարելի է հանդիպել բոլոր կրոններում. ուսումնասիրություններից երևում է, որ դրանք կարող էին լինել կամավոր կամ բռնի: Քրիստոնեությունը մերժել է բռնի կրոնափոխությունը. քրիստոնեության հիմնաքարերից է ազատ կամքի վարդապետությունը, համաձայն որի, ցանկացած մարդ ինքն իր անձնական, ազատ որոշումով պետք է ընդունի քրիստոնեությունը:
Բռնի կրոնափոխության օրինակները բազում են իսլամում: Բազմաթիվ են քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների, ասորիների, վրացիների և այլոց բռնի իսլամացման դեպքերն ու վկայությունները, մասնավորապես Օսմանյան կայսրությունում (XV-XVIII դդ. «դևշիրմեի»՝ մանկահավաքի երևույթը), հետագայում հայերի ու մյուս քրիստոնյաների հանդեպ բռնի իսլամացումը XIX դարում և Հայոց ցեղասպանության ժամանակ): Պատմությանը հայտնի է կրոնափոխության մեկ պարտադրանք նաև քրիստոնյա Եվրոպայում (XV դարում հրեաների կաթոլիկացումը Իսպանիայի թագավոր Ֆերդինադի և թագուհի Իզաբելլայի կողմից), որը, սակայն պետական քաղաքականության արդյունք էր և ոչ երբեք Եկեղեցու դիրքորոշում ու շահագրգռվածություն:
Միաժամանակ, մի շարք կրոններ հրաժարվել են պրոզելիտիզմից կամ իրենց կրոնի տարածումից սեփական համայնքից դուրս: Դրանք են՝ հրեաները, եզդիները, դրուզները, ալևիները և այլք:
Արդ, «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի անդրադարձը սույն երևույթներին կլինի մեր կողմից վարվող գիտական անաչառության ու ճշմարտության վեր հանման դիրքերից՝ պահպանելով միջկրոնական էթիկայի բոլոր կանոնները:

Theme: Overlay by Kaira