ԹեոԼաբ

Կրոնն ու բռնությունը

Ի՞նչ փոխկապակցվածություն կա կրոն և բռնություն երևույթների միջև, արդյո՞ք կան առավել և պակաս ագրեսիվ կրոններ, որքանո՞վ են միաստվածային կրոնները և նրանց գոյության պատմությունը պայմանավորվել բռնություններով, որո՞նք են պատմությանը հայտնի կրոնական հիմքով տեղի ունեցած բռնությունները. այս և բազմաթիվ այլ հարակից հարցերի պատասխանելու փորձ է կատարվելու «ԹեոԼաբ»ի կողմից առանձնացված այս խորագրի ներքո: Սույն կրոնագիտական ճյուղը կարևոր է հատկապես հայ իրականության մեջ ուսումնասիրվելու համար՝ մի քանի գլխավոր դրդապատճառներից ելնելով: Հայ ժողովուրդն իր պատմության համար կարևորագույն հանգրվաններ կերտել է սեփական կրոնական ինքնությունը պահելու պայքարներում. այդպիսի առաջին օրինակն է հայ քրիստոնեական ինքնությունը կերտող Վարդանանց պատերազմը՝ բռնի կրոնափոխության դեմ պայքարով, հետագա դարերում՝ տարբեր կայսրությունների լծի ներքո՝ դիմակայելով անդադար բռնի կրոնափոխությունների հարկադրանքին մինչև Հայոց ցեղասպանությունը՝ քրիստոնյաների դեմ թողարկված սրբազան պատերազմի հրովարտակով, ծիսական սպանություններով և կրոնական տարատեսակ թիրախավորմամբ, վերապրելով աթեիստական հակաքրիստոնեությունը և հասնելով մեր օրերին: Թվարկված իրադարձություններն իրենց ամբողջության մեջ ներառում են կրոնական հիմքով կատարված բռնությունների լայն և հետազոտությունների կարոտ դաշտ:
Կրոն և բռնություն քննարկումների նյութ են քրիստոնյա մարտիրոսների վկայաբանությունները. թեմայով բազմաթիվ տեսություններ են առաջարկվել, ուսումնասիրություններ են կատարվել և շարունակվում են կատարվել մեր օրերում: Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՛ պատասխան կարող է տալ սույն խնդրին հայազգի հետազոտողը, որի պատմությունը ծայրեծայր ողողված է նման դրվագներով: «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնն ստեղծել է այդ հարթակը և սպասում է սույն թեմայով առաջին հետազոտությունների հրապարակմանը:

Theme: Overlay by Kaira