ԹեոԼաբ

Մեր թիմը

Աննա Օհանջանյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր

Աստվածաբանության ուսումնասիրող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ 2005-2016 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ասիստենտ, ապա դոցենտ։ 2016-2020 թթ. hետ-թեկնածուական հետազոտությունն է իրականացրել Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի միջնադարագիտության և պատմության բաժնում։
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է պատմական և սպեկուլատիվ աստվածաբանության, միջնադարյան և վաղ արդի շրջանի հակաճառաբանության և միջ-դավանական հարաբերությունների ուսումնասիրությունը։
Երկու գրքի հեղինակ է՝ ««Բանալի ճշմարտութեան» երկը. պատմա-բանասիրական և կրոնագիտական վերլուծություն», ԵՊՀ հրատ. 2015 թ.; «Տօնապատճառ ժողովածու. Բնագիր, Մաս Ա», Ս. Էջմիածին, 2017։

Հայկ Հակոբյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր և նախագահ

Աստվածաբանության ուսումնասիրող, պատմական գիտությունների թեկնածու, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ ՀՆագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:
2013-2014 թթ. ասպիրանտական կրթություն է ստացել Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանի Քրիստոնյա Արևելք բաժնում: 2012-2013 թթ Հայ եկեղեցու պատմություն է դասավանդել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, իսկ 2015-2016 թթ. «Կրոնագիտություն» է դասավանդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
Գիտական ուսումնասիրությունները ներառում են միջնադարագիտությունը, հայագիտությունը, պատմական աստվածաբանությունը, կովկասագիտությունը: Երկու գրքի հեղինակ (համահեղինակ) է՝ “Иосиф Орбели, Надписи Гандзасара и Авоцптука, собрал и составил к.и.н. Айк Акопян, из.-во Нор Тпагрич, Ереван, 2016”: Հեղինակել է նաև 16 հոդված:

Շուշան Խաչատրյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր

Կրոնագետ, աստվածաբանության ուսումնասիրող, պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ:
2013 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. հուլիս ամիսներին թեկնածուական հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանում՝ Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում: 2015-ի դեկտեմբերին ավարտել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտուրան, 2018 թ. ամռանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայոց ցեղասպանության հետազոտման կրոնագիտական խնդիրները» թեմայով:
Շուշան Խաչատրյանի գիտական հետաքրքրությունների և ուսումնասիրությունների շրջանակն առնչվում է Հայոց ցեղասպանությանը, ցեղասպանությունների կրոնագիտական ու աստվածաբանական վերլուծություններին, հուդա-քրիստոնեական և իսլամ-քրիստոնեական միջկրոնական փոխհարաբերություններին, պատմության փիլիսոփայությանը, քրիստոնյաների պատմական ու ժամանակակից հալածանքներին:
Հեղինակ է 14 գիտական հոդվածների:

Գառնիկ Հարությունյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր, քարտուղար

Աստվածաբանության ուսումնասիրող, պատմական գիտությունների թեկնածու. 2014 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնական բնագրերը և հայ եկեղեցական իրավունքի պատմության խնդիրները (V-VIII դարեր)» թեմայով: 2007-2012 թթ. որպես կամավոր դասավանդել է ՀԱԵ Արագածոտնի թեմի կիրակնօրյա դպրոցներում: 2010 թվականից աշխատում է Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտում, սկզբում որպես ձեռագրագետ այժմ՝ ավագ գիտաշխատող: 2014 թվականից ԵՊՀ Աստվածաբանության ամբիոնի ասիստենտ է: 2018-2020 թթ. աշխատել է Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես ասպիրանտուրայի բաժնի վարիչ, այժմ դասավանդում է նույն բուհում:
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայ եկեղեցական իրավունքի պատմության, ուշմիջնադարյան հայկական աստվածաբանական գրականության, բիոէթիկայի և աստվածանաբանության առնչությունների, աշխարականացման (սեկուլյարիզացիայի) գործընթացների ուսումնասիրությունը:
Հեղինակ է 9 գիտական և մի շարք գիտահանրամատչելի հոդվածների:

Շահանե Հարությունյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր

Աստվածաբանության ուսումնասիրող, բակալավր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայագիտության ամբիոնի մագիստրանտ: Ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆալտետը՝ ստանալով աստվածաբան ուսուցչի որակավորում:  Աշխատել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունում՝ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի համար կազմակերպվող սեմինարների ուսուցիչ և կազմակերպիչ: Շուրջ ութ տարի ծառայում է ՀԱԵ որպես երգչուհի: 2017թ. համագործակցում է  «Դիալոգ» ՀԿ-ի հետ, մասնավորապես բանախոսելով  պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունների, պատկերագրության մեջ և մեդիայի միջոցով ուղղադավան քարոզչական մեխանիզմները աղանդավորական մեխանիզմներից տարբերակելու, տոտալիտար արվեստի արտացոլումը կրոնական ուղղությունների մեջ, կրոնական դաստիարակության առանձնահատկությունները ընտանիքում, նախադպրոցական և դպրոցական հաստատությունների դերը քրիստոնեական   դաստիարակության գործում թեմաներով։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է Ուղղափառ կրոնափիլիսոփայության, քրիստոնեական մանկավարժության, բիոէթիկայի, քրիստոնեական պատկերագրության, կրոնական մեդիագրագիտության, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների նկատմամբ մերօրյա հալածանքների վերաբերյալ ուսումնասիրությունը:

Արփի Ալեքսանյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի անդամ

Աստվածաբանության ուսումնասիրող, մագիստրոս: Արփին Աստվածաբանության բակալավրի կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում (2009-2013): 2015թ.-ին նա ստացել է իր մագիստրոսական առաջին աստիճանը Երևանի պետական համալսարանում, իսկ 2019թ.-ին հետազոտող մագիստրոսի աստիճան՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանում:
Նրա ուսումնասիրությունների շրջանակը ներառում է քաղկեդոնական և ոչ քաղկեդոնական միջեկեղեցական հարաբերությունները միջնադարում, ինչպես նաև  քրիստոսաբանությունը, էկումենիկ եկեղեցու հասկացությունը և եկեղեցու միության տեսությունը արևելյան ուղղափառ աստվածաբանության մեջ:
Նրա հոդվածների թեմաներն են էկումենիկ շարժման սկզբնավորումը Հայ եկեղեցում, Գարեգին Ա կաթողիկոսի էկումենիկ գործունեությունը և հավատքի ընկալումը Արևմտյան և Արևելյան քրիստոնեության մեջ (19-րդ դար):

Հերիքնազ Գրիգորյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի անդամ

Աստվածաբանության ուսումնասիրող, բակալավր։ 2014-2018 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի Աստվածաբանության բաժնում։ 2019 թ․-ից մինչ օրս աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում։ 2018 թ. մասնակցել է ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտաժողովին՝ արժանանալով հավաստագրի լավագույն զեկուցման համար (թեման՝ «Երկրորդ և երրորդ պսակի խնդիրը Հայոց մեջ»):
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կանոնագիտությունը, Հայ եկեղեցու կրթական գործունեությունը, կրոնական կրթությունը, Հայաստանում սրբերի պաշտամունքի առանձահատկությունները, կենդանի աստվածաբանությունը, բիոէթիկայի և աստվածաբանության առնչությունների, կրոնի ու բռնության, հոգևոր անվտանգություն և աշխարհականացման (սեկուլյարիզացիայի) գործըթացների ուսումնասիրությունը։
Հեղինակ է գիտական և գիտահանրամատչելի մեկական հոդվածի։

Ցողիկ Լայնեն-Խաչատրյան

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի անդամ, գիտական վերլուծաբան

Կրոնագետ, եվրոպագետ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ։
2001-2003 թթ․ ուսանել է Երևանի պետական կառավարման ակադեմիայում։ 2004 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը՝ ստանալով կրոնագետ մագիստրոսի որակավորում։ 2015 թ․ Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի «Եվրոպա» համալսարանի Եվրոպագիտության ֆակուլտետի կողմից նրան շնորհվել է եվրոպագետ մագիստրոսի աստիճան։
2000-2003 թթ․ Կրոնագիտություն և Հայոց եկեղեցու պատմություն է դասավանդել Արմավիրի մարզի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում։
Մինչև 2015 թ․ զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։
Գիտական հետաքրքրությունների և ուսումնասիրությունների շրջանակը ներառում է կրոնի և հանրային ոլորտի փոխհարաբերությունները, աշխարհիկացումը, միգրացիայի և անվտանգության խնդիրները, ներկայացուցչական և ուղիղ ժողովրդավարության խնդիրները, պրաքսեոլոգիան։
Հեղինակ է 5 գիտական հոդվածների։

Theme: Overlay by Kaira