ԹեոԼաբ

Միջկրոնական երկխոսությունը կարևոր դեր ունի կրոնականացված հասարակությունների համար: Ժամանակակից աշխարհում, որտեղ կրճատվում են տարածությունները, մեծանում է ինֆորմացիայի հասանելիությունը ու սերտանում տարատեսակ կրոնների հանդիպումը, ավելի է կարևորվում միջկրոնական երկխոսության էթիկան: Միջկրոնական երկխոսությունը բնութագրվում է այսպես. «Երկուսի երկխոսությունը երրորդի ներկայությամբ»:
Միջկրոնական երկխոսություն կարող է ծավալվել հասարակ մարդկանցից մինչև աստվածաբանների և կրոնական առաջնորդների միջև: Շատ հաճախ «միջկրոնական երկխոսությունն» ընկալվում է իբրև «երկխոսություն կրոնների միջև», բայց իրականում կրոնները չեն կարող միմյանց հետ երկխոսել: Երկխոսում են մարդիկ՝ իրենց կողմից ստեղծված կանոններով: Միջկրոնական էթիկան կարգավորում է այդ երկխոսությունների բնույթը, տեսակները և ձևերը: Օրինակ՝ երկու կրոնական համայնքների ներկայացուցիչներից բաղկացած հումանիտար խումբը օգնություն է ցուցաբերում աղետից տուժած երրորդ կրոնական համայնքին, և այս երկխոսության համար պարտադիր չեն կրոնական հավատքի տարատեսակ հարցերում միմյանց հետ համաձայնությունը, բայց պարտադիր է փոխադարձ հանդուրժողականությունն ու համերաշխությունը:
«ԹեոԼաբ»-ը կոչ է անում գործում ներգրավվել միջկրոնական էթիկայի հարցերի վերհանմանն ու առաջադրմանը՝ հրավիրելով հատկապես  Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ այն մասնագետներին, որոնք բնակվում են քրիստոնեությունից տարբեր կրոնական ավանդույթներ ունեցող երկրներում:

Theme: Overlay by Kaira