Աշխարհիկացում

Աշխարհիկացումը (սեկուլյարիզացիա) ժամանակակից աշխարհում տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների՝ կրոնագետների, աստվածաբանների, փիլիսոփաների, սոցիոլոգների, պատմաբանների և այլոց կողմից ուսումնասիրվող մշակութային բարդ երևույթներից է և այդ պատճառով ունի տարբեր սահմանումներ:
Ընդհանուր առմամբ, այս բառով է բնորոշվում պատմական այն բարդ գործընթացը, որն սկսվել է տասնյոթերորդ դարում Արևմտյան Եվրոպայում, կրոնի՝ հասարակական կյանքում ունեցած ազդեցության ու դերի աստիճանական նվազմամբ: Աշխարհիկացումն ազդել է հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա, տարբեր կերպերով: Դրա ծայրահեղ դրսևորումն է համարվում աշխարհիկությունը (սեկուլյարիզմ), երբ Աստված, եկեղեցին և կրոնն առհասարակ տեղ չունեն հասարակության մեջ կամ դիտարկվում են իբրև երևույթ, որից պետք է ազատագրվել: Վերջինս ավելի տարածված է հիմնականում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում:
Աշխարհիկացման երևույթը մինչ օրս էլ տարբեր տեսակետների, տեսությունների ու մոտեցումների առիթ է տվել: «ԹեոԼաբ» գիտավելուծական կենտրոնը պարբերաբար, միջգիտակարգային մոտեցմամբ անդրադառնալու է այս երևույթին՝ հետազոտելով այն ինչպես աշխարհում ընդհանրապես, այնպես էլ դիտարկելով դրա դրսևորումների առանձնահատկությունները հայ հասարակության շրջանում:

2016 թվականի հունիսի 19-26-ը Կրետեում տեղի ունեցած Ուղղափառ Եկեղեցու Սուրբ և Մեծ Ժողովը (The Holy and Great Council of the Orthodox Church) ընդունեց փաստաթուղթ «Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում» (“The Mission of the Orthodox Church in Today’s world”) վերնագրով։

Կարդալ ավելին․․․

Նախ թույլ տվեք սկսել այն միանշանակ պնդմամբ, որ քաղաքակրթական և մշակութային համամարդկային արժեքների գոյության ժխտումը ծանրակշիռ հիմքեր չունի։

Կարդալ ավելին․․․

2016 թվականի հունիսի 19-26-ը Կրետեում տեղի ունեցած Ուղղափառ Եկեղեցու Սուրբ և Մեծ Ժողովը (The Holy and Great Council of the Orthodox Church) ընդունեց փաստաթուղթ «Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում» (“The Mission of the Orthodox Church in Today’s world”) վերնագրով։

Կարդալ ավելին…

Չնայած որ փիլիսոփաներն ու գիտնականները տարիներ շարունակ իրականացվող իրական և հեռահար մարդաբանական ուսումնասիրությունների միջոցով փորձում էին հիմնավորել, որ մշակույթները դասակարգման ենթակա չեն, իսլամի օրինակն ակնհայտորեն հակառակն է ապացուցում։

Կարդալ ավելին․․․

Մաքս Վեբերն իր՝ «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» հայտնի գրքի սկզբում բարձրացնում է հետևյալ հարցը․ «Համաշխարհային պատմության ցանկացած խնդիր ուսումնասիրող ժամանակակից եվրոպական քաղաքակրթության արգասիքը հանդիսացող մարդը պարտավոր է ինքն իրեն հարց տալ, թե հանգամանքների ինչպիսի համադրությանն է հարկավոր վերագրել այն փաստը, որ արևմտյան քաղաքակրթության մեջ, և բացառապես արևմտյան քաղաքակրթության մեջ, հայտնվել են մշակութային երևույթներ, որոնք, զարգանալով, ձեռք են բերել համամարդկային նշանակություն և արժեք»:

Կարդալ ավելին․․․

«Սեկուլյարիզացիա» և «սեկուլյարիզմ» եզրերը մինչ օրս էլ հայալեզու գրականության մեջ հաճախ թարգմանված չեն կիրառվում, իսկ թարգմանվելու դեպքում տարբեր կերպ են հանդես գալիս. այստեղ գործ ունենք, իհարկե, նաև արևելահայերեն ու արևմտահայերեն ավանդույթների տարբերությունների հետ: Հետաքրքրական է սակայն, որ ի տարբերություն սրանց, «սեկուլյար»-ը ավելի շատ է թարգմանված կիրառվում՝ հիմնականում մեկ տարբերակով՝ «աշխարհիկ» (ինչպես, օրինակ, վերջերս շատերն են սիրում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ երկիր է):

Կարդալ ավելին․․․

Theme: Overlay by Kaira