Աստվածաբանություն և արվեստ

Աստվածաբանությո՞ւնն է ներթափանցել արվեստի մեջ, թե՞ հակառակը, չենք կարող ասել, բայց այս երկու ոլորտները փոխհամագործակցում են միմյանց հետ, միմյանց օգնում արտահայտվելու և բացահայտվելու: Գոյություն ունի եկեղեցական արվեստ, որը կանոնավոր է, տեղավորվում է եկեղեցական օրենքների մեջ, և կա քրիստոնեական արվեստ, որն առավել լայն է, իր մեջ կարող է ընդգրկել արվեստի միջոցով քրիստոնեության ընկալման և մեկնաբանման տարբեր ձևեր և միջոցներ:
Քրիստոնեական արվեստի առավել հին ճյուղերից են աստվածաբանական և քնարական բնույթի գրականությունը, պատկերագրությունը, երաժշտությունը, թատրոնը: Տեխնիկայի զարգացմանը զուգահեռ աստվածաբանությունը թափանցեց նաև կինոյի աշխարհ: Ժամանակակից աշխարհում աստվածաբանությունն արվեստի մեջ նոր լեզվով և ձևերով է արտահայտվում՝ վեր հանելով մերօրյա մարդուն հուզող հոգևոր հարցերը, դրանց լուծումների փնտրտուքները:
Աստվածաբանություն – արվեստ փոխհարաբերությունը «ԹեոԼաբ»-ին թույլ է տալիս դուրս գալու աստվածաբանական քննարկումների շրջանակից և բացի աստվածաբաններից՝ հրավիրում է արվեստի տարբեր ոլորտների մասնագետների հանդես գալու աստվածաբանությանն առնչվող դիտարկումներով՝ առաջարկելու նոր ու նորարար տեսություններ, հայտնագործումներ, մասնակցելու նորանոր մեկնությունների, արժևորումների ու քննարկումների ստեղծմանը:

Theme: Overlay by Kaira