Հոգևոր անվտանգություն

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի ուշադրության կիզակետում է «հոգևոր անվտանգություն» հասկացությունն՝ իր կիրառական, առօրյա, անձի հոգևոր զարգացման, հոգևոր ինքնակրթման ու ինքնապաշտպանության ասպեկտներով:
Ժամանակակից մարդկությունը տարբեր գնահատումների համաձայն՝ ապրում է ոչ միայն հոգևորից հեռանալու փորձառություն, այլև հանդես է գալիս հոգևորը թիրախավորելու, պիտակավորելու, հոգևոր կյանքով ապրող մարդկանց և հատկապես քրիստոնյաներին մարգինալացնելու դիրքերից: Մարդու հոգևոր աշխարհայացքը և հոգևոր կենսակերպը՝ իրեն բնորոշ բարոյական արժեքներով, չափվում են հակագիտական, հակագործնական, հակաաշխարհիկ, հնացած և արդիականությունը կորցրած լինելու դիրքերից, որից էլ բխում է հոգևոր կյանքով ապրող մարդու/մարդկանց հանդեպ որդեգրված ու կիրառվող թիրախավորման երևութները՝ լինի թե՛ խոսքով, թե՛ գործով: Հոգևոր անվտանգությունն իր մեջ ներառում է տեսական և գործնական քայլերի ամբողջությունը, դրանց յուրացումը, զարգացումը, մշակումն ու ուսուցանումը, որոնք թույլ կտան հոգևոր/կրոնական աշխարհայացք ունեցող անձին ոչ միայն ճանաչելու ու դիմակայելու իրեն ուղղված մարգինալացման ու թիրախավորման ցանկացած դրսևորում, այլև ճանաչելու քրիստոնեական աշխարհայացքին նետված մարտահրավերները և ցուցաբերելու համապատասխան մոտեցում:
Հոգևոր անվտանգության խնդիրը ներկայում զբաղեցնում է համընդհանուր քրիստոնեական միտքը: «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի կողմից մշակվել են քրիստոնեական հոգևոր անվտանգության նախնական սկզբունքներ, հետագա կատարելագործման  կհասցվեն նշված տեսական ու գործնական գիտելիքներն ու քայլերը՝ ըստ մարդկանց տարիքային խմբերի, հոգևոր ճանաչողության ու ինտելեկտի:

VII

 

Իմ թանկագի՛ն Գարշելիկ,

Ինձ զարմացնում է քո այն հարցը, թե արդյո՞ք էական է հոգացյալիդ պահել անտարբեր քո գոյության կամ չգոյության առնչությամբ: Այս հարցը, համենայն դեպս մեր պայքարի ներկա փուլում, ունի Ստորին հրամանատարությունից եկող մեկ պատասխան: Մեր քաղաքականությունը դրա շուրջ հետևյալն է. թաք-նը-վել: Իհարկե, իրավիճակը միշտ չէ, որ այսպիսին է եղել, և հիմա մենք կանգնած ենք մեզ տանջող երկընտրանքի առաջ: Երբ մարդիկ չեն հավատում մեր գոյությանը, մենք չենք վայելում ուղիղ հարձակման ողջ հաճույքը և չենք կարողանում զբաղեցնել նրանց մոգությամբ: Մյուս կողմից, երբ նրանք մեզ հավատում են, մենք չենք կարողանում նրանց վերածել սկեպտիկների ու մատերիալիստների. hամենայն դեպս, առայժմ չենք կարողանում: Ես ահռելի հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում մենք կսովորենք՝ ինչպես զգայականացնել ու միֆականացնել նրանց գիտությունն այն աստիճան, որ արդյունքում հավատը (իհարկե, այլ անվանումով) մեր հանդեպ ներս կսողոսկի նրանց մեջ, մինչ մարդու միտքը փակ կլինի Թշնամու հավատի նկատմամբ: «Կենսական ուժի», սեքսի պաշտամունքի և հոգեվերլուծության որոշ դրույթների հանդեպ հավատը միանգամայն օգտակար կարող են լինել այս հարցում:


 Կարդալ ավելին…

 

Theme: Overlay by Kaira