Պատմական աստվածաբանությունն ուսումնասիրում է քրիստոնեական դավանանքի պատմական դինամիկան։ «ԹեոԼաբ»-ը ներկայացնում է ուսումնասիրություններ Հայ Եկեղեցու դավանանքի և ծեսի պատմական տարբեր ժամանակահատվածներում ու աշխարհաքաղաքական համատեքստում, ժամանակի տարբեր պահանջներից բխող մեկնաբանությունների, բառամթերքի փոփոխության, ավանդույթի ծիրում տարբեր վարդապետությունների առաջնայնության վերաբերյալ։

Այս բաժնում քննության են առնվում պատմական և քաղաքական աստվածաբանության, պատմիմաստության (հիստորիոսոֆիա) և աստվածաբանության առնչությունները, ինչպես նաև մետապատմական աստվածաբանության տեսական հիմքերը՝ մասնավոր անդրադարձ կատարելով թեոդիցիայի խնդրին։

«ԹեոԼաբ»-ի հետաքրքրությունների կենտրոնում են ինչպես վաղ արդի ու նոր, այնպես էլ նորագույն շրջանի պատմադավանական կոնտեքստն ու դրանից բխող զարգացումները, Հայ Առաքելական Եկեղեցու ծեսի պոլիֆոնիան Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև հետմոդեռնզմի դարում աստվածաբանական բառապաշարի, տեսական և գործնական մեթոդների թարմացման ուղիների փնտրտուքը։

Theme: Overlay by Kaira