ԹեոԼաբ

Կրոնն ու մարտահրավերները

Կրոնի առջև ծառացած մարտահրավերներն այսօր բազմաթիվ են և բազմաբնույթ, որոնց կարևոր յուրահատկությունն է արագ վերափոխումն (տրանսֆորմացիա) ու այլափոխումը (մուտացիան)։ Միջկրոնական, միջդավանական երկխոսության, բազմակի մոդեռնության (multiple modernities) վերաբերյալ քննարկումներն այսօր էլ կարելի է համարել արդիական՝ առավել իրատեսական և էմպիրիկ հենքով մոդելների առաջարկման դեպքում։ Առավել արդիական մարտահրավերներ են մի կողմից պատերազմները, տեղահանությունը, ճգնաժամերը, մյուս կողմից՝ էթիկական և արժեքաբանական նորանոր խնդիրները։ Կրոնի կամ կրոնների արձագանքը ժամանակակից մարտահրավերները հետազոտելիս կարևոր է հաշվի առնել աշխարհաքաղաքական, մշակութային, կեցութային բազմաձայնությունը (պոլիֆոնիան)։ «ԹեոԼաբ»-ի գիտական թիմի նպատակն է Հայաստանում այդ մարտահրավերների դասակարգումը, դրանց համեմատությունն այլ տարածաշրջաններում առաջացած նույնատիպ մարտահրավերների հետ, մարտահրավերների տեղայնացման մեխանիզմների վեր հանումը և կրոնի/կրոնների արձագանքի՝ եղած և հնարավոր տարբերակների ուսումնասիրությունն ու մոդելավորումը։

Theme: Overlay by Kaira