Շատ քրիստոնյաներ «Մի սպանիր» պատվիրանը (Ելք 20։13) ընկալում են որպես պատերազմի արգելք։ Այդպես է հնչում պատվիրանի հունարենից հայերեն բառացի թարգմանությունը, սակայն գիտենք, որ տասը պատվիրանները Մովսեսին տրվել են հին եբրայերենով։ Փորձենք պարզել, թե ինչպե՞ս է հնչել այդ պատվիրանը բնագրով և ի՞նչ իմաստային նրբերանգներ է ունեցել։ Լեզվաբանության և աստվածաբանության դոկտոր, ազգությամբ հրեա Լեոնիդ Մացիխն այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում. «Ներկայիս և բիբլիական շրջանի եբրայերենում եղել է քերականական ձև, որը չկա արդի մի շարք լեզուներում, այդ թվում ռուսերենում, բայց կա ասենք անգլերենում՝ ժխտական իմպերատիվը։ You do not մի արա դա, մի վարվիր այդպես։ Այդ ժխտական «մի» նախածանցի հոմանիշը եբրայերենում «ալ»-ն է։ Բայց տասը պատվիրաններում «ալ» նախածանցի փոխարեն դրված է «լո» նախածանցը, որն ավելի շուտ հորդորի իմաստ ունի, քան արգելքի։ Աստված չի արգելում մարդկանց, այլ հորդորում է և դա ահռելի տարբերություն է։ Բացի այդ սխալ կերպով «մի սպանիր» թարգմանվող պատվիրանը չի արգելում սպանությունն ընդհանրապես։ Եբրայերենում սպանություն բառի տվյալ գրառման եղանակը բառացիորեն նշանակում է «միտումնավոր, հանցագոր, կամավոր սպանություն չարությամբ»։
Այսպիսով, Աստված հորդորում է չկատարել շահադիտական սպանություն, չկատարել հանցագործություն, քանի որ դրանով մարդը չար արարք գործած կլինի։ Իսկ ո՞ր դեպքերում է Աստված թույլատրում սպանությունը։ Նման թույլտվություն-հրահանգները Աստվածաշնչում բազմաթիվ են.