Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1907 թթ.) պատմական այն դեմքերից էր, որ շատերի համար դարձավ խորհրդանիշ, օրինակ և ուղեցույց։ Նրա կյանքն անմնացորդ նվիրում եղավ հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը։ Նա ապրեց իր ժողովրդի հետ, ժողովրդի ցավով և ժողովրդի համար։ Մկրտիչ Խրիմյանին կարելի է համարել XIX դարի ամենաերևելի դեմքերից մեկը, ով կարողացավ հանդես գալ բարենորոգչական գործունեությամբ և իր բազմաչարչար ու բազմակողմանի գործունեության շնորհիվ ժամանակակիցների և ժողովրդի կողմից մեծարվեց «Հայոց Հայրիկ» պատվանունով։ Պատվանուն, որ ցույց է տալիս ժողովրդի մեծ սերն ու երախտագիտությունը նրա անձի նկատմամբ։
Ս. Հովհաննես Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսը (717-728 թթ.) Հայոց եկեղեցու նշանավոր դեմքերից է՝ աստվածաբան, փիլիսոփա, ճգնավոր, որը դարերի ընթացքում դարձել է եկեղեցու սիրված սրբերից մեկը՝ հորջորջվելով «երկրորդ Ոսկեբերան» (Վարդան Արևելցի): Նրա գործունեությունը բեղուն և բազմակողմանի է եղել՝ ընդգրկելով հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, ինչի շնորհիվ նրան նվիրված ուսումնասիրությունները շարունակվում են առ այսօր: Հարկ է նշել, որ Հովհաննես Օձնեցու վարքը տեղ է գտել Հայսմավուրք ժողովածուի մեջ՝ ապրիլի 17-ի օրվա ներքո, որն էլ Հայսմավուրքի համաձայն՝ սրբի ննջման և հիշատակի օրն է:
Կարդալ ավելին․․․Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»։ Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»։ Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»։ Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»։ Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»։ (Հովհ. 1:45-49)
Կարդալ ավելին․․․1915 թ., Վարդանանց տոնի օրերն էին… Վարդապետը շտապ դուրս եկավ Ազգային ժողովասրահի շենքից. երգչախումբը «Նորահրաշ»-ը կատարեց, գոհ էր: Ինչ-որ ներքին մղում նրան անհապաղ ուղղորդում էր իր տուն: Նրա մտքերը վերջերս տեղատարափ էին հիշեցնում. անընդմեջ մտովի վերադառնում էր իր նախկին հանդիպումներին՝ Թուրք օջախի երևելիների հետ ու մտաբերում նրանց խոսքերը.
Կարդալ ավելին․․․