ԹեոԼաբ

Հոգևոր անվտանգություն

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի ուշադրության կիզակետում է «հոգևոր անվտանգություն» հասկացությունն՝ իր կիրառական, առօրյա, անձի հոգևոր զարգացման, հոգևոր ինքնակրթման ու ինքնապաշտպանության ասպեկտներով:
Ժամանակակից մարդկությունը տարբեր գնահատումների համաձայն՝ ապրում է ոչ միայն հոգևորից հեռանալու փորձառություն, այլև հանդես է գալիս հոգևորը թիրախավորելու, պիտակավորելու, հոգևոր կյանքով ապրող մարդկանց և հատկապես քրիստոնյաներին մարգինալացնելու դիրքերից: Մարդու հոգևոր աշխարհայացքը և հոգևոր կենսակերպը՝ իրեն բնորոշ բարոյական արժեքներով, չափվում են հակագիտական, հակագործնական, հակաաշխարհիկ, հնացած և արդիականությունը կորցրած լինելու դիրքերից, որից էլ բխում է հոգևոր կյանքով ապրող մարդու/մարդկանց հանդեպ որդեգրված ու կիրառվող թիրախավորման երևութները՝ լինի թե՛ խոսքով, թե՛ գործով: Հոգևոր անվտանգությունն իր մեջ ներառում է տեսական և գործնական քայլերի ամբողջությունը, դրանց յուրացումը, զարգացումը, մշակումն ու ուսուցանումը, որոնք թույլ կտան հոգևոր/կրոնական աշխարհայացք ունեցող անձին ոչ միայն ճանաչելու ու դիմակայելու իրեն ուղղված մարգինալացման ու թիրախավորման ցանկացած դրսևորում, այլև ճանաչելու քրիստոնեական աշխարհայացքին նետված մարտահրավերները և ցուցաբերելու համապատասխան մոտեցում:
Հոգևոր անվտանգության խնդիրը ներկայում զբաղեցնում է համընդհանուր քրիստոնեական միտքը: «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի կողմից մշակվել են քրիստոնեական հոգևոր անվտանգության նախնական սկզբունքներ, հետագա կատարելագործման  կհասցվեն նշված տեսական ու գործնական գիտելիքներն ու քայլերը՝ ըստ մարդկանց տարիքային խմբերի, հոգևոր ճանաչողության ու ինտելեկտի:

Theme: Overlay by Kaira