Միջդավանական էթիկան մշակելիս «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնը ելնում է քրիստոնեական դավանանքների երկխոսության, ինչպեսև վերջիններիս մասին ակադեմիական կամ հանրային հարթակներում խոսելիս էթիկական նորմեր սահմանելու և այդ նորմերին հետևելու սկզբունքից, որն իր հերթին խարսխվում է ժամանակակից մարտահրավերներով պայմանավորված միջդավանանքային կամ միջհարանվանական համերշախության հրամայականի վրա։ «ԹեոԼաբ»–ի գիտական թիմը ներկայացնում է խնդրի տեսական կողմը և ուղենիշներ տալիս վերջիններիս գործնական կիրառության համար։

Կայքի այս բաժնում ներկայացվում են ոչ–քաղկեդոնական և քաղկեդոնական ավանդույթներին հարող քրիստոնեական եկեղեցիների և հարանվանությունների միջև ընթացող երկխոսության, ավելի հաճախ՝ հակաճառության մշակույթի կարևոր նորմերը, այդ նորմերից շեղումների դեպքերն ու օրինակներն առօրյա կյանքում, դրանց մոնիթորինգը, վիճակագրությունը։ Այստեղ կարող եք ծանոթանալ ինչպես ժամանակակից իրադրությանը, այնպես էլ հարցի պատմական զարգացմանն առնչվող ակադեմիական և գիտահանրամատչելի ուսումնասիրությունների և հետազոտությունների։

Վերջին տարիներին հայաստանյան հասարակական քննարկումներում միջդավանական (այսինքն՝ քրիստոնեության ծիրում գտնվող տարբեր դավանանք ունեցող եկեղեցիների ու հարանվանությունների) հարաբերությունների համատեքստում օգտագործվող, կարելի է ասել նաև՝ չարչրկված արտահայտություններից է «քույր եկեղեցի»-ն: Այս հրապարակումը նպատակ ունի որոշակի պարզաբանումներ մտցնել և՛ նշյալ եզրի ծագման ու սահմանման, և՛ դրա՝ հաճախակի շահարկման դրդապատճառների շուրջ:

Կարդալ ավելին․․․

Theme: Overlay by Kaira