Աստվածաբանական մարդաբանություն

Քրիստոնեական մարդաբանության մասին ուսմունքն ստեղծել և զարգացրել են Եկեղեցու Հայրերը՝ դեռ վաղ քրիստոնության շրջանից՝ հենվելով աստվածաշնչյան և ավետարանական մարդաբանական ուսուցումների վրա:
Քրիստոնեական մարդաբանության գլխավոր նպատակն է օգնել մարդուն գիտակցելու և զգալու իրեն Աստծո կողմից ստեղծված արարած՝ Նրա պատկերով և նմանությամբ, բացահայտելու երկրային կյանքի նպատակը, ուղղորդելու նրան դեպի հոգևոր ոլորտներ, միացնելու Արարչի հետ:
Մարդն արարչության թագն է, այս աշխարհի գոյության իմաստը: Մարդը միակ արարածն է, որ միացնում է հոգևոր (աներևույթ) և մարմնավոր (երևելի) աշխարհները: Աստվածաբանությունը մարդաբանական կազմության մասին ունի երկու տեսակետ. դրանք են երկմաս՝ մարմին և հոգի (դիխոտոմ) և եռամաս՝ մարմին, հոգի և ոգի կամ միտք (տրիխոտոմ) կազմություն: Հայ աստվածաբանական մտքին հարազատ է մարդու եռամաս կազմության գաղափարը: Հավատարիմ մնալով վերոնշյալ ավանդույթին՝ «ԹեոԼաբ»-ը ստեղծել է հարթակ հայ քրիստոնեական մարդաբանությանը վերաբերող թարգմանությունների, հոդվածների ու էսսեների համար:

Մաս Բ

Երբ հարձակվում են միջին դարերի քրիստոնեական հավատքի վրա՝ նսեմացնելով այն ինկվիզիցիայի խարույկներով, խղճի հանդեպ բռնությամբ, մոլեռանդությամբ, անհանդուրժողականությամբ ու մարդու հանդեպ դաժան վերաբերմունքով, ապա հարցն ինքնին սխալ են դնում և պարզապես բավարար չափով չեն գիտակցում՝ ինչից են խոսում։ Միջնադարյան քրիստոնեության վրա հարձակումը, անկասկած` հիմնավորված փաստերով, չնայած երբեմն՝ չափազանցված, ամենևին էլ քրիստոնեության վրա հարձակում չէ, այլ հարձակում է միջնադարյան մարդկանց՝ քրիստոնյաների վրա։ Արդյունքում՝ մարդիկ իրենք իրենց վրա են հարձակվում։

Կարդալ ավելին…

Մաս Ա

Ջովաննի Բոկաչչոն մի պատմվածք ունի հրեայի մասին, որի քրիստոնյա ընկերը հորդորում էր նրան՝ընդունել քրիստոնեություն։ Հրեան ինքն էլ հակված էր, բայց վերջնականապես որոշելու նպատակով ցանկանում է մեկնել Հռոմ, ծանոթանալ պապի ու կարդինալների կենսակերպին, տեսնել, թե ինչպիսին է այն մարդկանց կյանքը, որոնք գլխավորում են Եկեղեցին: Քրիստոնյային վախեցնում է ընկերոջ մտադրությունը․ նա հասկանում է, որ իր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ հրեան, իհարկե, կհրաժարվի քրիստոնեությունից, երբ տեսնի այն ողջ այլանդակությունը, որ կատարվում է Հռոմում:

Կարդալ ավելին․․․

Theme: Overlay by Kaira