Քրիստոնյաների հալածանքները

Հանրահայտ փաստ է, որ քրիստոնյաների հալածանքներն անբաժան են քրիստոնեության պատմությունից՝ սկսվելով առաքյալներից ու առաջին քրիստոնեական համայնքներից շարունակվելով մինչ օրս:
Պատմությանն առավել հայտնի առաջին զանգվածային հալածանքները փաստված են Հռոմեական կայսրության աշխարհակալության ժամանակաշրջանով և տեղի են ունեցել մի քանի փուլերով. ա. Ներոն կայսեր (64-68 թթ.) կառավարման ժամանակ սկսված քրիստոնյանների մասսայական մահապատիժները (որոնց ժամանակ մյուսների հետ միասին նահատակվեցին նաև Պետրոս ու Պողոս առաքյալները), բ. Դիոկղետիանոսյան հալածանքները (284-311 թթ.) և գ. Հուլիանոս Ուրացողի ժամանակ, երբ վերջինս փորձ կատարեց վերանորոգելու հեթանոս պաշտամունքի նախկին ազդեցությունը:
Քրիստոնյաների հալածանքներ տեղի ունեցան նաև միջնադարյան Եվրոպայում. մասնավորապես Անգլիայում՝ տեղի հեթանոսների կողմից, և իսլամ դավանող արաբների կողմից, երբ նրանք գրավեցին քրիստոնյա Իսպանիան (VIII-IX դդ.): Քրիստոնյաները, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, հալածվել են ու շարունակվում են հալածվել համաշխարհային կրոնների բնօրրանում՝ Մերձավոր Արևելքում:
Իսլամ-քրիստոնեության հակադրության հետևանքով XIV-XX դդ. քրիստոնյա ազգերը հալածվեցին Օսմանյան կայսրության ողջ տարածքով՝ ի վերջո հանգեցնելով Հայոց ցեղասպանությանն ու Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ազգերի ցեղասպանությանը, որը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում: Տեղական, ազգային արժեքները պահելու պատրվակով հազարավոր քրիստոնյաների մահապատժի են ենթարկել Ճապոնիայում (XVII դ.), ինչպես և՝ Չինաստանում (XIX դ.), որտեղ այդ հալածանքները շարունակվում են նաև այսօր՝ աթեիստական վարչակարգի կողմից: XX դարում կոմունիստական վարչակարգերի (ԽՍՀՄ, Չինաստան, Վիետնամ, Կուբա և այլն) կողմից ծրագրվող ու իրականացվող հետապնդումներն ու ցեղասպան քաղաքականությունն ուղղվեցին հատկապես  քրիստոնյաների դեմ:
«Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնը քրիստոնյաների հալածանքների հանրայնացումը, ուսումնասիրումն ու ուժերի ներածին չափով՝ կանխարգելումը դիտարկում է իբրև իր գործունեության կարևորագույն նպատակներից մեկը: «Թեոլաբ»-ն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու և ուսումնասիրելու վերոնշյալ թեման՝ ոչ միայն անցյալի պատմական իրադարձությունների վերլուծությամբ, այլ նաև արդի շրջանին բնորոշ առանձնահատկությունների վեր հանմամբ ու մշտադիտարկմամբ:

Սույն թեմայի նպատակը Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքում Զմյուռնիայի եկեղեցու պատգամի ներկայացումն է, քաղաքի, որ միջնադարում արժանացել է «Արևելքի աստղ», «Արևելքի փոքր Փարիզ», «Հոնիական ծովի թագուհի» և այլ կոչումների, ինչպես նաև այդ պատգամը քսաներորդ դարի քեմալական քաղաքականության համատեքստում նորովի արժևորելը: Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումից և նրանց թաղամասերի հրկիզումից մեկ դար է անցել, սակայն այս ողբերգությունն առ այսօր շարունակում է իր վրա սևեռել բազմաթիվ ուսումնասիրողների ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով, նախ հակիրճ անդրադառնանք Զմյուռնիայի հայերի ու հույների համայքների պատմությանը, ապա՝ տեսնենք, թե ինչպես է կապվում Հովհաննես Ավետարանչի պատգամում ամփոփված մարգարեությունը քեմալական կառավարության՝ այս համայնքների բնաջնջման հետ։

Կարդալ ավելին…

Ուշմիջնադարյան և նոր ժամանակների հայոց վկաների, այսինքն՝ հանուն իրենց քրիստոնեական հավատի նահատակվածների և նրանց վկայաբանությունների ուսումնասիրման ու հրատարակման գործում դժվար է թերևս գերագնահատել երիտասարդ հայագետներ, այն ժամանակ Գևորգյան ճեմարանի դասախոսներ՝ պատմաբան Հակոբ Մանանդյանի (1873-1952 թթ.) և լեզվաբան Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) կողմից հրատարակված, «Հայոց նոր վկաները» խորագիրը կրող կոթողային ժողովածուի արժեքը: Նրանց 1899 թ. ճեմարանում դասավանդելու էր հրավիրել Ամենայն Հայոց Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1893-1907 թթ.): Ինչպես նկատում է նշանավոր պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը, «ԺԹ դարի վերջին Գևորգյան Ճեմարանը դարձել էր արևելահայ գիտական, աստվածաբանական մանկավարժական, հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն… Այս միջավայրում էին, որ աշխատում և ստեղծագործում էին ժամանակի հայ մտավոր կյանքի բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում նաև երիտասարդներ Հակոբ Մանանդյանն ու Հրաչյա Աճառյանը» (էջ 5)։

Կարդալ ավելին…

Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացված հալածանքի մասին խոսում է Հռոմի ամենահայտնի պատմիչներից մեկը՝ Կոռնելիոս Տակիտոսը (Քհ. մոտ 55-120): Նա զբաղեցներով մի շարք պետական պաշտոններ՝ լինելով կոնսուլ ու Ասիայի պրոկոնսուլ, ինչպես և՝ կայսերական գրադարանի կուրատոր, նաև անձամբ տիրապետելով քաղաքական անցուդարձին, իր «Տարեգրություններ»-ում խոսում է Հոռմեական կայսրության Քհ. 14-96 թթ. պատմական անցքերի մասին:

Կարդալ ավելին…

Theme: Overlay by Kaira