Intelligentia Teologica

Intelligentia teologica (լատ. թարգմ. «աստվածաբանական գրագիտություն»` եզրերի խիստ մոտավոր թարգմանությամբ) շարքը վերաբերում է աստվածաբանական և հոգևոր ինտելեկտ հասկացությանը, որն իր ուսումնասիրության ոլորտում ներառում է ընդհանուր առմամբ աստվածաբանական իմացաբանությունը՝ համակարգային մոտեցումների ու միջգիտակարգային մեթոդաբանության կիրարկմամբ:
Սույն շարքի և հասկացության ստեղծման նպատակն աստվածաբանություն-մարդկային ինտելեկտ կապերը վեր հանելն է և ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից ինտելեկտը՝ իր աստվածաբանական տիրույթում ուսումնասիրելն է: Այս նպատակով «ԹեոԼաբ»-ում կուսումնասիրվեն.
●  մարդու ինտելեկտուալ ներուժի, դրա իրացման ու գործառույթներին առնչվող հարցերն ու տեսությունները,
●  կդիտարկվի քրիստոնեական հոգևոր և աստվածաբանական ինտելեկտը՝ ֆենոմենոլոգիական դիտանկյունից,
●  կառաջարկվեն ռազմավարական մոտեցումներ ու նախագծեր, նաև նոր եզրեր ու հասկացություններ:

Theme: Overlay by Kaira