Բազում ու զանազան են գայթակղության քարերը (հմմ. Ա Պետր. Բ 8), որոնց բախվելով մեր խեղճ հոտի միամիտ գառները գլորվում են կորստյան անդունդը, այդ պատճառով բոլոր քարերը միասին բարձրացնելուն զորությունս չբավականացրեց։ Եվ, ուրեմն, որոշեցի բարձրացնել գայթակղության միայն մի քար՝ հուսալով, որ կգտնվեն այլ քրիստոսասեր մարդիկ, որոնք կբարձրացնեն նաև մյուս քարերը։ Իսկ այդ բոլոր քարերի միջից ընտրեցի ես մեծագույն քարը, որն ամենից վնասակարն է Քրիստոսի բանավոր հոտի համար, և այդ քարն է Ընդհանրական Եկեղեցու ճշմարիտ նշանակության չիմացությունը։
Գևորգ Մխլայիմ Օղլու Կոստանդնուպոլսեցի (1681/85–1758), «Խաղաղարար մեկնութիւն եկեղեցւոյ»
ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդիթ Շթայնը, նույն ինքը՝ Սուրբ Թերեզա Բենեդիկտա Խաչին, ծնվել է 1891 թ.-ին գերմանական Բրեսլաու քաղաքում (այսօր՝ Լեհաստանի Վրոքլավ քաղաքը), հրեական պահպանողական ընտանիքում։ 1904-ին թողել է հուդայականությունը, և, հակվելով աթեիզմի, զբաղվել գիտական գործունեությամբ։ Ուսանել է Էդմունդ Հուսերլին (1859-1938)՝ ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադրին, պաշտպանել իր ատենախոսությունը վերջինիս ղեկավարությամբ ու դարձել առաջին կին փիլիսոփա գիտաշխատողը Գերմանիայի պատմության մեջ, որն ընդունվել է ակադեմիական միջավայրում։ Երկու տարի Կարմիր Խաչում գթության քույր աշխատելուց հետո իր համար բացահայտել է կրոնը՝ որպես ֆենոմեն, ինչի արդյունքում 1922-ին ընդունել է Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, իսկ 1933-ին՝ դարձել Կարմելիտների կաթոլիկ միաբանության միանձնուհի։ Չնայած իր կրոնական պատկանելությանն ու հոգևոր կոչումին՝ որպես հրեուհի ձերբակալվել է ԷսԷս-ի կողմից և իր մահկանացուն կնքել Օսվենցիմի գազախցիկներից մեկում 1942-ին։ Սրբադասվել է 1998-ին՝ Հովհաննես-Պողոս II Պապի (1978-2005) կողմից։
«Իսկ ի՞նչ է ճշմարտությունը»,-հնչում է Պիղատոսի հարցը։ «Ես եմ ճշմարտությունն ու Կյանքը»,-բացվում ու ինքնաբացահայտվում է Ճշմարտությունը։ Քրիստոս-Լոգոսը՝ Բանն Աստծո, հարց է ու պատասխան՝ ուղղված աշխարհին, այն երկխոսություն է՝ Ինքն իր մեջ ու մեզ հետ, Ճշմարտությունն է, որում է՛ Կյանքը, որ բացվում է բոլոր դարերի կասկածից ծնված հարցերի հարցում. «Ի՞նչ է ճշմարտությունը»։
Հարի՞ր է արդյոք նզովքն Աստծուն, Որը Սեր է։ Կարո՞ղ է Սերը նզովել։ Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում Աստված բազմիցս նզովում է և սպառնում։ Արդյոք նզովելը միայն Աստծո՞ մենաշնորհն է, թե՞ նման իրավունք տրված է նաև Եկեղեցուն։ Կարո՞ղ է արդյոք Եկեղեցին նզովել։ Միանշանակ՝ այո՛։ Ընդհանրական Եկեղեցու դավանանքը ձևավորվել և կայացել է հենց հերետիկոսական ուսմունքներին հակադրվելու և դրանք նզովելու ճանապարհով։ Առաջին Տիեզերաժողովների սահմանած դավանանքը, որպես կանոն, ավարտվում և ընդհանրացվում էր մի շարք նզովքներով։ Պատարագի ժամանակ արտասանվող Նիկեայի «Հավատո հանգանակ»-ը ևս ավարտում ենք նզովքով՝ «իսկ որք ասեն, թէ է՛ր երբեմն որ չէր…»։
Սույն աշխատանքում ես դիտարկում եմ մարդուն իրադարձությունների աշխարհում։ Թատերական ներկայացումները, պերֆորմանսներն, ինստալյացիաներն՝ այս ամենը, վերափոխելով մեզ մասնակցի, ներգրավում են գործողության մեջ, ինչի արդյունքում ստանում ենք որոշակի մարդկային, մշակութային և հոգևոր փորձ։ Ես ընկալում եմ աշխարհիկ աշխարհը (իրադարձությունների աշխարհ) և Պատարագի աշխարհը (Իրադարձության աշխարհ) որպես հարազատ, սակայն բաժանված և առանձնացած եղբայրների։ Կարո՞ղ են վերամիավորվել Հովսեփը և իր եղբայրները մարդկային փորձում՝ մեկ ընդհանուր աշխարհում։ Կարծում եմ՝ հնարավոր է այս երկու աշխարհների միացումը անհատի կյանքում։ Բայց արդյոք հնարավո՞ր է մերձեցում իրադարձությունների և Իրադարձության միջև։ Սա բաց և խնդրահարույց հարց է, թեպետև, մարդկային աշխարհն իր ակունքում չգիտեր մշակույթի և կրոնի բաժանում։
2016 թվականի հունիսի 19-26-ը Կրետեում տեղի ունեցած Ուղղափառ Եկեղեցու Սուրբ և Մեծ Ժողովը (The Holy and Great Council of the Orthodox Church) ընդունեց փաստաթուղթ «Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում» (“The Mission of the Orthodox Church in Today’s world”) վերնագրով։