Էսսեագիր աստվածաբանի անկյունում պարբերաբար տեղադրվում են ազատ ոճով գրված աստվածաբանական էսսեներ՝ դավանանքի, ծեսի, քրիստոնեական տարբեր ուսմունքները շրջանակող տարատեսակ հարցերի շուրջ։ Այս անկյունն ստեղծվել է որպես արձագանք` աստվածաբանելու՝ իբրև ստեղծագործական պրոցես լինելու ժամանակակից պնդմանը և աստվածաբանությունը գիտական ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով։

«Ողջոոոոո՜յն տուք մի՜-մե՜-աա՜նց ի համ-բո՜-ոո՜-ոո՜յ-ր սրբութեան»,- ձայնում է Պատարագը մեր Եկեղեցում. ծլարձակում-ձգվում է Քրիստոս-Պատարագի Սրտից՝ ինչպես բոսորագույն թելի կծիկից, խուրձը թելերի՝ կապելու մկրտվածների սրտերը իրար, որ ձգվեն, հասնեն ու հպվեն միմյանց, որ կարդան Լույսը միմյանց աչքերում, որ քաշվեն, պրկվեն թելերը կարմիր, մոտեցնեն իրար՝ դեպ Գրկախառնում։

***

Սրբության-խաղաղության համբույրը՝ պողոսյան հնագույն ավանդույթը վաղ Եկեղեցու, դարձել է Գրկախառնում մեր Եկեղեցում, ու մենք՝ Զինվորյալներս, մենք՝ մկրտվածներս ու Քրիստոսով զգեստավորվածներս՝ կին, թե տղամարդ (Գաղ. 3:27-28), կոչված ենք Ավետիսը Գրկախառնությամբ իրար փոխանցելու.․․

Կարդալ ավելին…

«Իսկ ի՞նչ է ճշմարտությունը»,-հնչում է Պիղատոսի հարցը։ «Ես եմ ճշմարտությունն ու Կյանքը»,-բացվում ու ինքնաբացահայտվում է Ճշմարտությունը։ Քրիստոս-Լոգոսը՝ Բանն Աստծո, հարց է ու պատասխան՝ ուղղված աշխարհին, այն երկխոսություն է՝ Ինքն իր մեջ ու մեզ հետ, Ճշմարտությունն է, որում է՛ Կյանքը, որ բացվում է բոլոր դարերի կասկածից ծնված հարցերի հարցում. «Ի՞նչ է ճշմարտությունը»։

Կարդալ ավելին…

Առանց կասկածի հավատ չկա։ Կասկածը՝ մտքի պրպտում, սկիզբը՝ ճշմարտության փնտրտուքի, ճշմարտությունը գտնելու ու վերագտնելու սրտխփոցի ու սիրտմաշոցի մի ճանապարհ։ Իսկ կա՞ հավատ առանց հույսի, երբ այն մսխված է, ու խամրել են «հուսացած իրերը», որ մղեն նորից ճամփա ընկնելու, փնտրելու ու լցնելու դատարկված տիկը հույսի նոր գինով։ Կա՞ հավատ առանց հույսի։ Գուցե։ Բայց չկա առանց հույսի անհուսություն. ապրել թմբիրում, թե թմրել արթմնի՝ քաջ գիտենալով, որ սթափվելու ես, որ հնչելու է «Տալի՛թա, կո՛ւմի»-ն1, որ հիշելու ես քեզ՝ ինչպիսին որ կաս, որովհետև Աստծո «զօրութիւնը տկարութեան մեջ է ամբողջական դառնում» (2 Կորնթ. 12:9)։

Կարդալ ավելին․․․

Ավագ Ուրբաթ եկեղեցիներում խորհրդանշորեն կատարվում է Քրիստոսի Թաղման Կարգը, ու թափորով ուղեկցում ենք Տիրոջը դեպի…

Հապաղե՛նք մի պահ։ Ո՞ւր ենք ուղեկցում։ Ո՞ւմ ենք ուղեկցում։ Ինչո՞ւ։ Ուղեկցում ենք մեռած Քրիստոսին, երեք օր հետո Նրան նորից ողջերի մեջ դիմավորելու համար։ Դիմավորելու ենք այնպես, ինչպես դիմավորեցինք Ծննդին։ «Քրիստոս ծնվո՜ւմ է», ասաց Գրիգոր Աստվածաբանը. անընդհատ, հարատև, հավերժական Ծնունդ է Սուրբ Երրորդության Անձի Ծնունդը։ Բայց չասաց. «Քրիստոս մեռնո՜ւմ է», այլ՝ «Քրիստոս մեռա՛վ խաչի վրա», քանզի հավերժական չէր Նրա մահը։

Կարդալ ավելին…

Քրիստոսի բարուրը պատանքն է Նրա, սկիզբն է ու վախճանը, ժամանակի մեջ՝ մուտք հավերժության։ Բացվում է բարուր-պատանքը շերտ առ շերտ, աստիճանաբար՝ որպես Հայտնությունն Աստծո, որպես Ծրագիրը Նրա, դառնում է սուր՝ անցնելու Աստվածածնի անարատ սրտով, ծածկվում փրկչական արյան շիթերով, որ լցվի, փքվի բարուր-պատանքը, ու դառնա վրան, դառնա մի մակույկ, տուն-տանիք դառնա՝ հանգրվանելու քրիստոնյաներին։

Կարդալ ավելին…

Որովհետև կանչվածները չուզեցին գալ…

«Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է մարմին իմ… արբե՛ք ի սմանէ ամենեքեան, ա՛յս է արյուն իմ…». այս խոսքերի մեջ լցվում ու հասունանում է Սուրբ Պատարագն ամեն կիրակի, հորդում եկեղեցու խորանից դեպի հավաքվածների տառապած սրտեր…

***

… Օտար ու հարազատ դարձած երկրներում գոյաբանական կարոտը Կյուրակէի հրում, տանում է Առաքելական եկեղեցի, որ բերես սիրտդ անհարազատ, բայց ճանաչելի սրտերի կողքին՝ ճաշակելու Միածնի տառապանքից, խցելու ժամանակի հոսքը, որ առնի քեզ Խորհուրդը խորին հավերժության մեջ՝ որում է կյանքը՝ բաբախող մի սիրտ, մշտնջենական շարժում-պերիխորեսիս Սուրբ Երրորդության…

Կարդալ ավելին…

Theme: Overlay by Kaira