Բազում ու զանազան են գայթակղության քարերը (հմմ. Ա Պետր. Բ 8), որոնց բախվելով մեր խեղճ հոտի միամիտ գառները գլորվում են կորստյան անդունդը, այդ պատճառով բոլոր քարերը միասին բարձրացնելուն զորությունս չբավականացրեց։ Եվ, ուրեմն, որոշեցի բարձրացնել գայթակղության միայն մի քար՝ հուսալով, որ կգտնվեն այլ քրիստոսասեր մարդիկ, որոնք կբարձրացնեն նաև մյուս քարերը։ Իսկ այդ բոլոր քարերի միջից ընտրեցի ես մեծագույն քարը, որն ամենից վնասակարն է Քրիստոսի բանավոր հոտի համար, և այդ քարն է Ընդհանրական Եկեղեցու ճշմարիտ նշանակության չիմացությունը։
Գևորգ Մխլայիմ Օղլու Կոստանդնուպոլսեցի (1681/85–1758), «Խաղաղարար մեկնութիւն եկեղեցւոյ»
ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
2016 թվականի հունիսի 20-26-ը երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո Կրետեում կայացած Օրթոդոքս եկեղեցիների «Սուրբ և Մեծ Ժողովը» ընդունեց փաստաթուղթ՝ Օրթոդոքս Եկեղեցու հարաբերությունները մնացյալ քրիստոնեական աշխարհի հետ (Relations of the Orthodox Church with the Rest of the Christian World) վերնագրով:
Երբ Սուրբ Ծննդին նախորդող չորս յոթնյակի մոմերի մեղմիկ լույսը սկսում է շողալ դեկտեմբերյան խավար օրերում (խորհրդավոր լույս խորհրդավոր մթնշաղում), այն մեզ մոտ արթնացնում է մխիթարող միտք, որ աստվածային լույսը՝ Սուրբ Հոգին, երբեք չի դադարել լուսավորել անկյալ աշխարհի խավարը։ Նա հավատարիմ է մնացել իր արարածին՝ չնայած արարածների ողջ անհավատարմությանը։ Եվ եթե խավարը թույլատրած չլիներ, որ երկնային լույսը ներխուժեր իր մեջ, այնուամենայնիվ, կմնային որոշ անկյուններ՝ մշտնջենապես նախատեսված լույսի համար՝ բոցկլտալու։
Սույն հոդվածով «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնն անդրադառնում է Հռոմի Կաթոլիկ և Ուղղափառ (Օրթոդոքս) Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միասնական միջազգային հանձնաժողովի (Joint International Commission for Theological Dialogue between the Roman Catholic Church and the Orthodox Church) կողմից Ալեքսանդրիայում 2023 թ․ հունիսի 7-ին ընդունված «Ժողովականությունը և առաջնայնությունը երկրորդ հազարամյակում և այսօր» (Synodality and Primacy in the Second Millennium and Today) փաստաթղթին։
Այստեղ մանրամասն կանդրադառնանք փաստաթղթի կառուցվածքին ու բովանդակությանը, կկատարենք փաստաթղթի բովանդակային և կառուցվածքային վերլուծություն՝ արժևորելով այն էկումենիկ երկխոսության խորապատկերին։
Մաս Զ.
Հայ Առաքելական Եկեղեցու զինյալ վկայությունը
Նախքան Հայ Առաքելական Եկեղեցու զինյալ վկայության ճանապարհին անդրադառնալը, հարկ է նշել, որ ըստ պատմահայր Մովսես Խորենացու, հայոց պատմությունն իսկ սկսվում է չարի դեմ զինյալ պայքարից. երբ Բաբելոնում բոլոր ազգերը խոնարհվում էին չար Բելի առջև, որն աշտարակ էր շինում Աստծուն հասնելու համար (համեմատություն Աստծո գահի կողքին սեփական գահը դնելու սատանայի գայթակղության հետ, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչում), Հայկ նահապետն իր ազգակիցների հետ լքեց Բաբելոնը և հեռացավ հյուսիս։ Բելն իր զորքով հետապնդեց Հայկին և նրա զարմին, պարտություն կրեց ու սպանվեց։ Այսպիսով, հայ ժողովրդի առաջացման ու ձևավորման պատճառն, ըստ Խորենացու, չարը մերժելու անհրաժեշտությունն էր և սեփական համոզմունքները զենքով պաշտպանելու պատրաստակամությունը։ Հայկն ըմբոստություն չբարձրացրեց Բաբելոնում, այլ իր զարմով հեռացավ, բայց երբ իրեն պատերազմ պարտադրեցին, նա ընդունեց մարտահրավերը և հաղթեց։ Այդ օրվանից մենք կոչվում ենք «հայ»։
«Ողջոոոոո՜յն տուք մի՜-մե՜-աա՜նց ի համ-բո՜-ոո՜-ոո՜յ-ր սրբութեան»,- ձայնում է Պատարագը մեր Եկեղեցում. ծլարձակում-ձգվում է Քրիստոս-Պատարագի Սրտից՝ ինչպես բոսորագույն թելի կծիկից, խուրձը թելերի՝ կապելու մկրտվածների սրտերը իրար, որ ձգվեն, հասնեն ու հպվեն միմյանց, որ կարդան Լույսը միմյանց աչքերում, որ քաշվեն, պրկվեն թելերը կարմիր, մոտեցնեն իրար՝ դեպ Գրկախառնում։
***
Սրբության-խաղաղության համբույրը՝ պողոսյան հնագույն ավանդույթը վաղ Եկեղեցու, դարձել է Գրկախառնում մեր Եկեղեցում, ու մենք՝ Զինվորյալներս, մենք՝ մկրտվածներս ու Քրիստոսով զգեստավորվածներս՝ կին, թե տղամարդ (Գաղ. 3:27-28), կոչված ենք Ավետիսը Գրկախառնությամբ իրար փոխանցելու.․․